Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան
144
Երեկ, 21:06

«Այդքան խոսում ենք արտագաղթի մասին, բայց հարց չենք տալիս արտագաղթողների քանի՞ տոկոսն է արտագաղթել իրենց սեռական կողմնորոշման պատճառով»,- այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են, և որ Հայաստանում իրենց հետապնդում են։ Գիտե՞ք՝ ինչի համար․ բնակության իրավունք ստանալու համար։ Նրանց մի մասը գուցե իսկապես այդ խնդիրն ունի, մի մասը ակնհայտորեն չունի, քրեական ենթամշակույթի մարդիկ են, բայց «պետքի հըմար» ա, անում են»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում իրավահավասարության և խտրականության արգելքի մասին օրենք պետք է ընդունվի։

«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան