«Որոշել եմ չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին»․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
Աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը։ Սա, իմ կարծիքով, մարդկության համար ամենակարևոր և խորհրդանշական օրերից մեկն է։ Հայաստանի համար ընտանիքը՝ որպես ինստիտուտ, վերջին տարիներին ավելի մեծ կարևորություն է ձեռք բերել։
Երբ պետությունը, երկիրը, ազգը հարվածներ են ստանում՝ պատերազմի ու ծանր կորուստների տեսքով, ընտանիքը դառնում է մեր ամրությունը և ուժը պահպանող առանցքը։ Երբ հանրային համերաշխությունը խաթարված է, երբ կարևորագույն արժեքները վտանգված են, ընտանիքը դառնում է մեր հասարակության համար արժեքային ամենամեծ հենարանը։ Այս դժվար ժամանակներում հենց ընտանիքն է մեր հասարակության հենման ամենաամուր կետը։
Ու ես շատ կուզեի, որ մենք կարողանայինք որպես հասարակություն դառնալ ամուր ընտանիքի պես։ Ներողամիտ, հանդուրժող, սիրող, օգնող - ընտանիքի անդամների պես վերաբերվենք մեր հայաստանյան հասարակության բոլոր անդամներին։ Ի վերջո, այնքան փոքր է մեր երկիրը, որ դա ամենևին դժվար չէ անել, եթե լինի քաղաքական կամք և գիտակցում։
Ընտանիքի հանդեպ հոգածությունը պիտի դրսևորվի նաև հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցները շատ փխրուն վիճակում են։ Ես ինքս վաղուց որոշում եմ կայացրել, որը երբեք չեմ խախտում՝ չթիրախավորել քաղաքական մրցակիցների ընտանիքի անդամներին, հատկապես եթե նրանք ներգրավված չեն քաղաքական կոնկրետ գործընթացներում։ Ես չեմ շեղվելու այս որոշումից և զերծ եմ պահելու մեր նախընտրական արշավը բոլոր նման դրսևորումներից։
Դրա փոխարեն, ես ուզում եմ, որ մեր բոլորի քարոզչության հիմքում լինի հանդուրժողականությունը և քաղաքակիրթ բանավեճը, ինչպես նաև փոխադարձ հոգատարությունը՝ մի մեծ ընտանիքի պես։ Մեր երկիրը այս ընտրություններով շարժվում է դեպի դրական փոփոխություններ, մենք պիտի մեր մեծ ընտանիքը՝ մեր հասարակությունը, առողջ և կայուն առաջնորդենք դեպի այդ նոր, լուսավոր շրջանը։
Խաղաղություն և բարգավաճում բոլոր ընտանիքներին»։

«Փաստաբանի կողմից դատավարության մասնակցին կաշառք տալու դեպքով քրեական վարույթը դատարանում է»․ ՀԿԿ (տեսանյութ)
3118:12
««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը ՀՀ-ի համար ազգային անվտանգության հարց է»․ Տաթևիկ Հայրապետյան
3317:48
«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters
9017:21
«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5617:00
Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին
4416:54
«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ». Մարիաննա Ղահրամանյան
5716:42
««Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է լինի խաղաղության գործընթացի շրջանակներում քննարկումների մաս»․ Ալեքբերլի
5416:36
«Իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքների»․ Մեսրոպ Առաքելյան
4816:24