«Մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետն ինչո՞ւ է 25 հազարով ավելացրել Տավուշի բնակիչների թիվը
2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի բնակչության թվի մասին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ»։ Այդ թիվը խիստ ուռճացած է, ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզպետարանի գործունեության սկզբի ժամանակ՝ 1996թ․ փետրվարի 19-ին Տավուշի մարզի բնակչությունը եղել է 132 հազար մարդ, Տավուշից արտերկիր արտագաղթի, Երևան, Հայաստանի այլ վայրեր տեղափոխությունների, բնակչության ցածր ծնելիության, մահվան դեպքերի աճի հետևանքով անցած 30 տարում Տավուշի մարզի բնակչությունը էական չափով նվազել է։ Այդ պատճառով 2025թ․ դեկտեմբերի 1-ին մարզի բնակչության վերաբերյալ նոր հարցում կատարեցի Տավուշի մարզպետին։ Ի պատասխան մարզպետի աշխատակազմից հայտնեցին․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է պետական լիազոր մարմինը, մարզում մշտական առկա և հաշվառված բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։ Բնակչության թվաքանակի հարցով պետական լիազոր մարմինը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ Ըստ այդ կոմիտեի՝ 2026թ․ ապրիլի 1-ի դրությամբ Տավուշի մարզի մշատական բնակչությունը եղել է 118 հազար 200 մարզ։ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը»։

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
4322:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
7420:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
8320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8519:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
11119:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
8718:48