«Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, կատարում են հասցեատերերը»․ Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ Արամազդ Կիվիրյանը, Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է․ «Իշխան Սաղաթելյանի գործի մասին
Ծանոթացանք Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջով ներկայացված մեղադրանքին։ Վաղուց արդեն քաղաքական պատճառ ու նպատակ ունեցող քրեական վարույթների մասին իրավաբանական դատողությունները կորցրել են իրենց իմաստը։ Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը։
Այս արձագանքն էլ գուցե չկատարեինք, թե երեկվանից միացված չլիներ քարոզչամեքենան, որը քաղաքական գործերի անբաժան ուղեկիցն է։
«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։
Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակ, երբ համապատասխան հայտարարագիր ներկայացրած մարդուն, ներկայացնելուց մեկ ամիս անց որոշեն մեղադրել այդ հայտարարագիրը չներկայացնելու մեջ։
Առաջին անգամ ենք հանդիպում իրավիճակի, երբ պետական մարմի առջև որոշակի գույքի գտնվելու վայրը բացահայտող մարդուն մեղադրեն այդ գույքը թաքցնելու մեջ։
Այսքանից հետո, կարծում ենք, ավելորդ է պատմել, որ այս աղմուկի համար հիմք դարձած 60 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի գոյության մասին պետական մարմինները երբեք չէին տեղեկանա, եթե Իշխան Սաղաթելյանը ժամանակին, օրենքով սահմանված կարգով այն չհայտարարագրեր, չէին իմանա նաև գումարի գտնվելու վայրը, եթե այդ մասին գրավոր չիրազեկեր Իշխան Սաղաթելյանը։
Հ.Գ. համապատասխան քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, լսել ենք բոլորս, կատարում են հասցեատերերը...
Առայժմ այսքանը։
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան
Երվանդ Վարոսյան»։

Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով (տեսանյութ)
2918:28
«Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային, կատարում են հասցեատերերը»․ Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ
3718:24
«Ստալինի ժամանակ լիներ, Դանչոն մենակով Հայաստանի կեսին Սիբիր կուղարկեր». Արգիշտի Կիվիրյան
4318:18
«Ուկրաինայում կսկսեն միմյանց կոկորդ կրծել». Մարգարիտա Սիմոնյան
6417:54
«Աշոտյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ոչ թե ուժի, այլ թուլության ցուցիչ է»․ Վահագն Սարոյան
4517:24
«Շուրջ 100.000 քվեների վերաբերյալ հարցերը մինչ օրս մնում են անպատասխան». Շիրազ Մանուկյան
5516:12
Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
12515:31
«Ավետիքը հայրենիք ունենալու համար է պայքարում». Ցոլակ Ակոպյան
6615:06