Շաբաթ, 23 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքները ծիծաղելի են»․ Արեգնազ Մանուկյան

«Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքները ծիծաղելի են»․ Արեգնազ Մանուկյան
74
Այսօր, 12:42

«Անդրանիկ Թևանյանի պարագայում պարզապես ծիծաղելի են մեղադրանքները՝ լրտեսություն ու դավաճանություն։ Թևանյանին երկար տարիներ եմ ճանաչում․ նրա նման հայրենասեր, հայամետ անձնավորություն քչերին գիտեմ»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը։

Արեգնազ Մանուկյանի ճեպազրույցը