«Գժին թողնենք իր հորինած օրակարգի մեջ խեղդվի, սթափվենք, ընտրենք ընդդիմադիր ուժի»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մերժել դրա օրակարգը, թելադրել մերը․
Հավանաբար քաղաքականությունները և քաղաքագիտությունները մարդկության պատմության ընթացքում նոր բան չեն հորինել և ընդդիմադիրների զենքը /գուցե, ըստ ոմանց՝ միակ զենքը/ եղել և մնում է էշ-էշ խոսողներին, ամբախ-զամբախ ստեր և մուտիլովկաներ տարածողներին /գիտեք, ում մասին է խոսքը/, իրենց ստերի մեջ խեղդելը, հակադարձելը, ստերը բացահայտելը, ասած ապուշությունները մերկացնելը, չշարունակեմ, հասկանալի է։ Նայում եմ համացանցը, միայն դրա ապուշություններն են և դրանց հակադարձումները։
Գուցե բնական է, երբ դիմացինդ տիեզերական մաշստաբի ապուշանում է, ստիպված ես հակադարձել, դրա տեղը ցույց տալ, գոռալ, որ դա ապուշ է և ասածներն էլ գռեհիկ մանիպուլյացիա են ու սուտ։
Հիմա, նախընտրական էս փուլում, ընդդիմությունը, ինքս նույնպես, այլ բան չենք անում, դրա ասածներն ենք մերկացնում, ջղայնանում, գոռում-գրում, որ դա ոտքից-գլուխ սխալ է, հակադարձում ենք, ջղայնանում, շշերով սրտի կաթլիներ խմում ու խենթանում ենք։ Ստացվում է, որ դրա թելադրած օրակագից դուրս չենք գալիս, ինչ բլթոց որ արտանետում է, տեղում սխալները ցույց ենք տալիս, հակահարված ենք տալիս, պատասխանում ենք։ Հասկանում եմ, պետք է մի բան անել։ Հասկանում եմ նաև, որ դա միտումնավոր, դիտմամբ է իրեն գժի պես պահում /տարինեեր առաջ ինքն արել է այս խոստովանությունը/։ Հայտնի է՝ գիժը փորձում է իր դաշտ քաշել նորմալ, ադեկվատ մարդկանց։ Բայց, չմոռանանք, հայտնի խոսք կա՝ մի՛ վիճիր գժի հետ, դա իր դաշտն է։
Ուրեմն, ի՞նչ անել, կհարցնեք։
Վստահ եմ, գիտեք, թե ինչ է պետք անել։ Պետք է գժին թողնել իր գժությունների մեջ և առաջ նայել։ Պետք է ամեն ինչ անել, որ անտարբեր մարդ չլինի, պետք է ընտրողների հետ աշխատել, գնալ տնետուն, խոսել-համոզել, բացատրել։ Պետք է բոլորին համոզել, հունիսի 7-ին դուրս գալ տնից, գնալ ընտրատեղամաս և մերժել գժին, ընտրել իրական ընդդիմադիր ուժի։ Էլի եմ կրկնում, այդպիսիք կան։ Ուրեմն, եկեք պայմանավորվենք՝ գժին թողնենք իր գժությունը, սթափվենք ու սթափեցնենք մեր ժողովրդին։ Թող ինքը իր հորինած օրակարգի մեջ խեղդվի։ Ինչպես ժամանակին Հենրիկ Իգիթյանն էր ասել՝ բ-ին ու գ-ին՝ իրենց բ-ությունը և գ-ությունը։ Իսկ մեր ժողովուրդը պետք է առաջ նայի և ընդդիմությունը պարտավոր է սթափ գնահատել իրականությունը։ Ու՝ ՏԵՐ դառնալ մեր երկրին»։

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
4603:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
5302:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
6100:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
6400:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
141Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
78Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
71Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
118Երեկ, 23:00