Շաբաթ, 23 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Աննա Հակոբյանն ասում է՝ ընտանիքս եմ տվել, բայց բունկերում նստած՝ կոֆե խմելիս է եղել»․ զոհվածի մայր

«Աննա Հակոբյանն ասում է՝ ընտանիքս եմ տվել, բայց բունկերում նստած՝ կոֆե խմելիս է եղել»․ զոհվածի մայր
173
Այսօր, 22:06

«Ինքն ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, ու հետո մեր էրեխեքին տարավ զոհելու, հետո ասաց՝ Հայաստանը Ադրբեջան է․ ես իմ երեխուն հրաժեշտ չեմ տվել»,- Արմավիրում «Հայաստան դաշինք»-ի քարոզարշավի ժամանակ, մոտենալով Ռոբերտ Քոչարյանին, ասաց մի կին՝ հավելելով, որ իր որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։

«Աննա Հակոբյանն ասում է՝ իմ ընտանքինքն էլ այնտեղ, արցախցին փախել է․․․ Մեզ մեղադրում են, ցավիս վրա աղ լցնելով՝ գրում ծախվածներ։ Ես չկարողացա սպիտակ հագնել, Աննայի հետ նույն սեղանին մասնակցել․ ես ուրանա՞մ իմ որդուն․․․ Աննա Հակոբյանը բունկերում լինելով՝ ասում է՝ ես իմ ընտանիքն եմ տվել։ Բայց ինքը չի եղել կռվի դաշտում, բունկերում նստած կոֆե խմելիս է եղել․․․ Աննա Հակոբյանն այն կինն է, այն հայն է, որ բունկերից տեսել է՝ մեր էրեխեքն ինչ ձև են մաս-մաս լինում ԱԹՍ-ներից, բայց ինքը գնաց, թուրքի կանանց հետ ժպիտը դեմքին նկարվեց»։

«Աննա Հակոբյանն ասում է՝ ընտանիքս եմ տվել, բայց բունկերում նստած՝ կոֆե խմելիս է եղել»․ զոհվածի մայր