«Իսրայելի հանրային հեռարձակողը ներողություն է խնդրել «Եվրոտեսիլ»-ում Հայաստանը Ադրբեջանի դրոշով ներկայացնելու համար»․ Արտյոմ Չերնամորյան

Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն սկանդալից դեռ շատ չանցած Իսրայելի հանրային հեռարձակողը պաշտոնապես ներողություն էր խնդրել։ Ներկայացնում եմ հրեական Mako պարբերականի հոդվածի թարգմանությունը հայերեն։
Հիշեցնեմ, որ շատ խիստ նամակ ներողություն խնդրելու պահանջով նաև ես եմ գրել իրենց ու Եվրատեսիլի ղեկավարությանը։ Ասածս ճիշտ դուրս եկավ, տարրական անփութություն։
Ահա թարգմանությունը՝
Լրատվական թողարկման սխալից հետո․ Իսրայելի հանրային հեռարձակողի ներողությունը․
«Կան»-ի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ էր ուղարկել հայկական հեռարձակողի ներկայացուցիչներին այն բանից հետո, երբ հեռարձակողի եթերում Հայաստանի փոխարեն ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը․ «Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար և անկեղծորեն ցավում ենք»։
Գիլ Մեշալի
Իսրայելի ազգային հեռարձակող կազմակերպությունը («Կան») ներողություն էր խնդրել Հայաստանի հանրային հեռարձակողից այն բանից հետո, երբ հեռարձակողի լրատվական թողարկումներից մեկի ընթացքում, Եվրոտեսիլ 2026-ի կիսաեզրափակչից առաջ, երկրի համար սխալ դրոշ էր ցուցադրվել։
Mako-ին հայտնի էր դարձել, որ անցած շաբաթ օրը երեկոյան, եզրափակիչից մի քանի ժամ առաջ, Վիեննայում ընդունելություն էր կազմակերպվել մրցույթին մասնակցող բոլոր հեռարձակող կազմակերպությունների տնօրենների համար։ Միջոցառման ճանապարհին վերելակում Գոլան Յոխպազը հանդիպել էր հայկական հեռարձակողի գլխավոր տնօրենին, որն էլ տեղեկացրել էր նրան միջադեպի մասին։ Յոխպազը խոստացել էր ուսումնասիրել հարցը և գրավոր պատասխան ուղարկել։
Յոխպազի ուղարկած պաշտոնական նամակում հայկական հեռարձակողի ներկայացուցչին նշվում էր, որ խոսքը «միայն գրաֆիկական սխալի» մասին է, որը տեղի է ունեցել «բարի մտադրությամբ» լրատվական թողարկման ընթացքում։ Ըստ նամակի՝ սխալը կայացել էր նրանում, որ Հայաստանի դրոշի փոխարեն ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։
Յոխպազը նշել էր, որ ներքին ստուգումը պարզել էր, որ խոսքը չմտածված տեխնիկական սխալի մասին է, և հավելել․
«Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար և անկեղծորեն ցավում ենք պատճառված ցանկացած թյուրըմբռնման համար»։
Նամակն ուղարկվել էր հայկական հեռարձակողի դիմումից հետո, որը պահանջել էր պարզաբանումներ այն սխալի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել Վիեննայում անցկացվող Եվրոտեսիլի լուսաբանմանը նվիրված թողարկման ընթացքում»։

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
3903:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
4802:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
5600:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
6000:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
123Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
75Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
69Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
108Երեկ, 23:00