Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Պարո՛ն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան»․ Էդուարդ Շարմազանով

«Պարո՛ն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան»․ Էդուարդ Շարմազանով
40
Այսօր, 17:24

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է, թուրքական վիլայելացումը…
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է՝ «վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»:
Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչե՞լը…
Արցախում էթնիկ զտումը չքննադատելը…
ՀՀ Անկախության հռչակագիրը մերժե՞լը։
ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպացիա՞ն։
Արարատի խորհրդից հրաժարվե՞լը։
Էրդողանի գիրքը կրծքին սեղմե՞լը։
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջե՞լը։
Թե՞ դեպի թուրքական վիլայեթացման գնալը»։