Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Որոշել է իրեն զորահրամանատարի տեղ դնել ու զինվորական «պառադ» ընդունել»․ Մարգարիտ Եսայան

«Որոշել է իրեն զորահրամանատարի տեղ դնել ու զինվորական «պառադ» ընդունել»․ Մարգարիտ Եսայան
94
Այսօր, 15:24

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարտվողը ի՞նչի վրա է շքերթ անում.
Շքերթ անում են հաղթողները, հաղթածները և հաղթանակի ձգտողները։ Սրանք պարտվել են, պարտված են ու իրենց խղճուկ «դուխով» շարունակում են գնալ դեպի պարտություն։ «Խաղաղություն» բառի իմաստն ու խորհուրդը լկտիաբար բռանաբարումը վկա։ Շքե՞րթ, էն էլ ռազմակա՞ն, իրո՞ք, մի հատ ասա «Հոյս արև», քո բառն է, չէ՞։
Ուրեմն, ինչնե՞րիդ վրա եք շքերթ անում, ի՞նչն եք ցուցադրում։
Կասկածներ ունեմ, որ սա, ով մեր երկրում ամեն պաշտոն իրենով արեց, անգամ հայտաարարեց, թե ինքը հենց կառավարությունն է, հիմա էլ, էն նազարի բախտից ղզղնած, որոշել է իրեն զորահրամանատարի տեղ դնել ու զինվորական «պառադ» ընդունել։ Սրան հանգիստ չի գալիս Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի, մեր իրական Գերագույն հրամանատարների, իրական զինվորական առաջնորդների փառքը։
Սա, որ ամեն ինչ արել է մեր երկրի ու բանակի գլխին, միայն էս մեկը դեռ չի արել և հիմա էլ իրեն գերագույն հրամանատար է երևակայում, էն թաքնվածդ բունկերը վկա։
Հիշում եմ Վազգեն Սարգսյանի հուզմունքը և երգը զինվորական շքերթի ժամանակ, հիշում եմ, որքան էր հուզված, որ լրագրողիս հարցին չպատասխանեց, ասելով՝ վայելեք մեր բանակի ուժը, կարևորը սա է։
Ու էսօր՝ էս թյուրիմացությո՞ւնը, չէ, իրոք աշխարհում ինչ-որ բան ծուռ է։
Ուրեմն, պարտավոր ենք, բոլորս գնալ և հունիսի 7-ին մերժել դավաճաններին և հող հանձնողներին, ընտրել իրական ընդդիմադիր ուժ, որ հունիսի 7-ից հետո մեր հրապարակում սպիպված չինենք ադրբեջանի բանակի շքերթը տեսնել»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան