Չորեքշաբթի, 27 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Քարոզեք բարձր մասնակցության կարևորությունը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը

«Քարոզեք բարձր մասնակցության կարևորությունը»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդդիմությանը
42
Այսօր, 16:48

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի, սիրելի, տո եթե դա ձեզ ինչ որ մի ձև կշոյի՝ ԱՆԹԵՐԻ ընդդիմություն: Դուք հիմա ՄԻԱՅՆ մի գործ ունեք անելու:
Քարոզեք ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ! խնդրեք, համոզեք, երգեք, պարեք, արտասանեք, սալտո տվեք, ԲԱՅՑ ԽՈՍԵՔ ՆԱԽԿԻՆԻՑ 250.000 ԱՎԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ԴՐՎԱԳ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
Կարևորեք ՄԱՐԴԿԱՆՑ: Կարևորեք ԸՆՏՐՈՂԻՆ: Ձեր սիրուն շորերը ու ծրագրերը էլ ՈՉ ՄԻ ԴԵՐ ՉԵՆ ԽԱՂԱԼՈՒ վորջին օրերին:
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԱԽՊԵՐՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՔՈՒՅՐՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԸՆԿԵՐՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԶԱՎԱԿՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԾՆՈՂՍ
ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅ ՄԱՐԴ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան