«Մենք չունե՛նք ազգային իղձեր, մենք ունենք միայն ստամոքսային ակնկալիքներ». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Այս ընտրությունների պես խայտառակ ընտրություն երկու անգամ է եղել․ մեկ 1919 թվականին, մեկ էլ՝ 1996 թվականի նախագահական ընտրությունները։
Իհարկե՛, քաղաքավարության կանոնները պահանջում են, որ շնորհավորեմ բոլոր այն հայերին, ովքեր իրենց ձայնը տվեցին Արարատը, Արցախը, ազգային իղձերը ուրանալու օգտին։ Բայց դա չեմ անի․ Ալիև՛ը կանի։ Դուք հրճվեք ձեր Պյուռոսյան հաղթանակով։
Ընտրակեղծիքնե՞ր․ իհարկե՛ շատ են։ Բայց, եթե հայը Հա՛յ լիներ, դրանք չէին կարող էապես ազդել ելքի վրա։ Եթե հայությունը միասնաբար մերժե՛ր պարտությունը, նվաստացումը, ոչ մի իշխանություն չէր կարող նման կերպ վարվեր։
Իսկ ընդդիմությունը․․․ Պետք է կարողանաք հստակ վերլուծել բոլոր ինչուները․․․ Ժողովրդի ստվար մասը ոչ թե ընտրել է ներկա իշխանություններին, այլ՝ մերժել է ձեզ։ Սա՛ է ձեր գործունեության գնահատականը։
Ինչպես, որ չի՛ կարող կաղ մարդը օլիմպիական մրցավազք հաղթել, նույնկերպ և չի՛ կարող նման էթնոհոգեբանությամբ ժողովուրդը արժանավայել դիմակայել ժամանակակից մարտահրավերներին և հետամուտ լիներ ազգային իղձերին։ Ավելին․ այս ընտրությունները փաստեցին, որ մենք չունե՛նք ազգային իղձեր։ Մենք ունենք միայն ստամոքսային ակնկալիքներ»:

«Ռուսաստանը կշարունակի Անկարայի հետ շփումները Ս-400-ների վաճառքի հարցով»․ Պեսկով
315:18
«Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարանի մասին». Արթուր Խաչատրյան
5214:18
«Արմեն Աշոտյանի հայրն ու քույրը հրավիրվել են դատախազություն». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4714:00
«Արհամարհանքով արտահայտվեց Իրանի ղեկավարության մտահոգությունների մասին». Արմեն Այվազյան
5213:48
«Հնչեցվում է՝ դատավորների կեսը կաշառակեր է, ԲԴԽ-ն ու Դատախազությունը հայտարարություն չեն անում». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
5913:00
«Իսրայելը պատրաստ է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներին»․ #NYP
11912:52
«Ինձ ո՛չ ՍՄՍ են ուղարկել, ո՛չ հրապարակային հանձնարարություն տվել». Սարգիս Պետրոսյան (տեսանյութ)
5512:24
«Հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8412:06