Երեքշաբթի, 28 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Տարիներ անց նոր հայությունը կգիտակցի քո մեծության աստիճանը». Սամվել Ասլիկյան

«Տարիներ անց նոր հայությունը կգիտակցի քո մեծության աստիճանը». Սամվել Ասլիկյան
56
Այսօր, 15:24

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ անարժան հասարակություն ենք, որ Վարուժան Ավետիսյանի նման մտքի գիգանտ մտավորականն ու զինվորականն այսօր բանտում է։
Քանի դեռ Վարուժաններն են բանտում, կարելի է վստահաբար ասել, որ մեր հայրենիքն էլ է բանտարկված և օկուպացված։
Ամեն տարի այս օրը ծնունդդ շնորհավորելով՝ մաղթում ենք քեզ և մյուս տղերքին ազատություն, բայց դուք դեռ բանտում եք, և դա մեր հասարակության ճակատին մնացած մեծ բիծ է։ Մի հասարակության, որի մեծ մասը նույնիսկ չգիտի, որ դուք բանտում եք։
Ծնունդդ շնորհավոր, Վարուժան։ Տարիներ անց նոր հայությունը կգիտակցի քո մեծության աստիճանը»:

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան