«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախաձեռնող խմբի և աջակիցների հարթակի կոչը՝ կազմավորել հետընտրական կարող դաշինք։
Այս ընտրություններն էլ ավարտվեցին, և նորից մենք ունենք ազգուրաց, աթոռապաշտ իշխանություններ և նրանցից էլ վատ, Կրեմլի թելադրանքին ենթակա մեծահարուստներից կազմված խորհրդարանական ընդիմություն:
Իրոք ցավալի է, որ նախաձեռնող մեր խմբի ջանքերը՝ նպաստել, պայմաններ ստեղծել, որ ձևավորվի համազգային շահերով, ժողովրդավարակոն արժեքներով ղեկավարվող, դեպի քաղաքակիրթ աշխարհը կողմորոշված ոժերից կազմված նախընտրական կարող, մեծ դաշինք, այդպես էլ արդյունք չտվեց: Եւ այժմ նորից արժանացանք այսպիսի խայտառակ կազմով խորհրդարանի:
Իհարկե այս ընտրություններն էլ արդար չէին: Փողի, վաչական ռեսուրսների չարաշահման, կաշառման, ահաբեկման շատ դեպքեր արձանագրվեցին: Բայց այս վիճակի հիմնական պատճառը՝ մեր քաղաքական դաշտում գործող արտախորրդարանական ուժերի անկատարությունն էր: Մասնատվածությունը, միջոցների և անդամների քանակի խիստ սակավությունը: Աջակիցների ներգրավմամբ, նախընտրական հիմնավորված, իրագործելի ծրագրի մշակման, ներկայացման, զանգվածների հետ աշխատելու կարողության պակասը: Ինչ արած ունենք այն, ինչ ունենք: Բայց այսպես թողնելը, մեզ կործանման կտանի: Այլ ելք չկա: Պետք է ձևավորել մեծաքանակ, կարող, նվիրյալ ուժերից կազմված գործուն, դիմակայմանը ունակ միավորում:
Լավ է գոնե, որ մենք դեռ դրա հնարավորությունը ունենք: Ունենք մեր ժողովրդի ապագայով իրոք մտահոգ հեղինակավոր անձանց բավական մեծ բանակ: Եւ վերը նշված արժեքներով ղեկավարվող թեկուզ ոչ մեծ, բայց ազդեցիկ հասարակական կառույցներ, արտախորհրդարանական կուսակցություններ:
Պահանջվում է միայն փոխհամաձայնության հասնել: Համախմբել, ձևավորել նպատակային գործունեությանը ունակ մի կարող բռունցք: Եւ ի մի բերվող այդ ուժերի մասնակցությամբ կազմավորված, պայքարի ունակ, հետընտրական մի դաշինք, որը թերությունների բացահայտման, լուսաբանման, իրավիճակի հնարավոր շտկմանը ուղղորդող գործառույթները իր վրա կվերցնի:
Եւ աժմյանից արդեն կնախապատրաստվի, որ հնարավոր արտահերթ կամ հերթական ընտրություններում հանդես գա որպես նախընտրական միաձուլ, հաղթող դաշինք:
Դարերի քննությանը դիմացած մեր ժողովուրդը պետք է, կարող է իր արժանի տեղն ու դերը գրավել այս աշխարհում: Եւ բոլորս ենք պարտավոր հնարավորինս դրան նպաստել:
Նախաձեռնող խմբի և Աջակիցների հարթակի անունից ես լիազորված եմ կոչ անել մե ժողովրդի ապագայով մտահոգ անձանց, համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող հասրակական և քաղաքական ուժերին ներգրավվել նոր տիպի այդ կառույցի կազմավորման գործընթացում:
Տեղեկացնում եմ նաև, որ առաջիկայում այդ խնդրով ՝ բաց դռների սկզբունքով կկազմակերպվի քննարկումների շարք»։

«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
4502:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
5301:06
Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը
6501:00
«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան
6500:48
«Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտնե՛ր, հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում»․ Նիկոլ Փաշինյան
5300:36
«Ընտրությունները կեղծված են «օտ ի դո», այդ թվում՝ վերջնարդյունքը»․ Հովհաննես Իշխանյան
5400:06
«Որոշ մարդիկ սեփական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից»․ Մեսրոպ Առաքելյան
63Երեկ, 23:48
«Պետական բյուջեն, վարկերը և միսը իրենք կուտեն՝ ոսկորները շպրտելով կռապաշտ ամբոխին»․ Ոսկան Սարգսյան
56Երեկ, 23:30