«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է»․ Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:
ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:
Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել: Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյան 16.06.2026թ.»։

«ԿԸՀ-ն ո՞ւմ դռան դեմի շունն է, որ Նիկոլի հրահանգը չկատարի»․ Արթուր Սուքոյան
520:36
«Չզարմանաք, եթե ՀՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություն անեն»․ Նաիրի Հոխիկյան
3420:00
«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է»․ Բագրատ Միկոյան
3919:54
«Ընդդիմության հիմնական խնդիրն իր նկատմամբ լոյալ ընտրազանգվածին հուսախաբ չանելն է»․ Արեգ Սավգուլյան
4219:42
«Կրկին դիմում են քաղաքական հակառակորդներին քրեական հետապնդումների թիրախ դարձնելու մեթոդին»․ Նարեկ Մանթաշյան
5419:30
«Մանդատներ վերցնելու հարցն ինչո՞ւ է օրակարգում, երբ այդ հարցն առաջանալու է օգոստոսին»․ Նարե Սիմոնյան
4219:12
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի և ևս 2 անձի անձեռնմխելիության հաղթահարման հարցով
5918:48
«Աուզանը ձևակերպել է օպտիմիզմի բանաձևը՝ վաղը լինելու է ավելի վատ, քան վաղը չէ մյուս օրը». Վահե Հովհաննիսյան
5617:54