Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

88
Հինգշաբթի, 25 հունիսի, 2026 թ., 17:24
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա։ Այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։
Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։
Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։
Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։
«Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,- նշել է նորանշանակ ոստիկանապետը։
Աղբյուրը` US Armenia հեռուստաընկերություն

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3021:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
5720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
6920:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7119:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9319:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
7618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7118:18