«Ընտրել են Փաշինյանին ու բերքը թափել»․ Սևակ Հակոբյան

«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն այսպես է վերնագրել «Կարճ ասած»-ի հերթական հաղորդումը։ «Ոսկետափի բնակիչները փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը և բողոքում էին լոլիկի չմթերումից։ Անելանելի վիճակում են։ Մի թիվ հիշեցնեմ հունիսի 7-ի ընտրություններից։ Վստահ եմ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, դա չենք քննարկում․ բայց այդ համայնքում պաշտոնական արդյունքը հետևյալն է․ «Ուժեղ Հայաստան»՝ 344 քվե, »Հայաստան» դաշինք՝ 165 քվե, ՔՊ՝ 1220 քվե։ Չեմ հավատում, թե այդքան մարդ ձայն է տվել Նիկոլին, այլապես ստացվում է՝ պոմիդորը տնկել են, իմացել են, որ եթե Նիկոլն ընտրվի, իրենց բերքը թափելու են, և այդքան ձա՞յն է տվել։ Ի՞նչ տրամաբանությամբ։ Ու հիմա ի՞նչ են պահանջում, ումի՞ց։ Ընդ որում, փակել են էն ճանապարհը, որը վաղը նույն Նիկոլը երևի հանձնի Ադրբեջանին՝ որպես անկլավ»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
196Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
59413.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32112.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71811.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33911.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41210.10.2026, 13:12