«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից․
«Սիրելի հայրենակիցներ,
Շուրջ յոթ ամիս է անազատության մեջ եմ։ Ցավոք, այդ ժամանակամիջոցում մեր երկրում քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն ահագնացող չափերի են հասել։
Համերաշխությունս ու հարգանքներիս հավաստիքը Գագիկ Ծառուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Արեգնազ Մանուկյանին, Արմեն Աշոտյանին, Ավետիք Չալաբյանին, Դավիթ Ղազինյանին, Աշոտ Եղիազարյանին ու քաղաքական գործունեության համար բանտարկված մնացած ընկերներին։
Բռնատիրության օրեցօր խորացող ճահճի մեջ իշխանազավթը փորձում է լռեցնել, համատարած վախ սերմանելով խեղդել այլախոհության, այլակարծության յուրաքանչյուր խոսք, դիմադրության յուրաքանչյուր օջախ։
Սիրելի հայեր,
Մի լռեք, մի վախեցեք, մի համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին։
Խոսեք, պաշտպանեք ու աջակցեք։
Լռությունն ու անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն։
Եվ վերջում, բանտի վերածված բնակարանիս պատուհանն ուղիղ նայում է Հատիս սարին։ Ամեն գիշեր, երբ հայրենիքս թաղվում է համատարած խավարի մեջ, սարի գագաթին մի լույս է վառվում։ Գիշերային խավար մղձավանջի մեջ այն կարծես հույսի, հավատի ու հաղթանակի կենսաշող մի շիթ է՝ ողողված Աստծով, Հավատով և Հայրենիքով։
Ծառուկյան ջան, պինդ մնա։
Հայրենիքի ու խղճի բանտարկյալ՝
Պրոֆեսոր Խաչիկ Գալստյան»։

«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
4402:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
6501:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
13200:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
13600:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
77Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
90Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
82Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
163Երեկ, 21:10