«Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես աչք ունենալ Հայաստանի վրա, էս խաղաղության սուտի թատրոնի վրա վարագույր է քաշվում, գնում ենք Միջազգային քրեական դատարան։ Ես արդեն Հռոմի ստատուտը վավերացրել եմ, դու էլ երրորդ երկրով դիմի, գնանք, թող միջազգային դատարանը որոշի՝ ով ով է ու ով ինչ իրավունք ունի»։
Դրանից հետո սկսում ես նաև աշխատացնել թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ուղղություններով դիվանագիտական գործիքակազմերը, ասում ես. «Հարգելի՛ գործընկերներ, կամ Ալիևին բացատրեք, որը որից հետո է, կամ սկսվում է դատարանները ողողելու գործընթացը»։
Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմական հանցագործ է, շատ լավ տեղյակ է Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քարոզի մասին հսկայական փաստական նյութի առկայությունից, տեղյակ է, որ շատ խոցելի է թե՛ փաստերի, թե՛ իրավունքի դաշտում, ու եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր։
Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։
Հիշե՛ք՝ Ադրբեջանի դեմ պայքարի ձևերը կան թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական դաշտում»։

«Տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է ԵԱՏՄ-ն ներսից քանդել․ դա վտանգավոր է»․ Ոսկան Սարգսյան
1518:00
«Թրամփը մի քանի տարբերակ ունի՝ Իրանի կողմից գործարքից հրաժարվելու դեպքում»․ Ռուբիո
4917:47
«Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը»․ Տաթևիկ Հայրապետյան
3217:36
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա (տեսանյութ)
3717:24
«Եթե Վեհափառը կալանավորվի, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը»․ Միքայել Սրբազան (տեսանյութ)
4417:12
«Չկա իմ ու քո քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներն են»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
4316:54
«Պատճառը «գտնվել» է՝ խցանումների մեղավորը վարորդներն են, որ «ինքնագլուխ» մտնում են խաչմերուկ»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
4716:42
«Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5316:36