«Պատճառը «գտնվել» է՝ խցանումների մեղավորը վարորդներն են, որ «ինքնագլուխ» մտնում են խաչմերուկ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆԳՆ-ն քանի օր է պտտում է մի տեսանյութ, թե՝ խցանումների ժամանակ խաչմերուկ մտնողներին տուգանելու են, որովհետեւ մտնում են ու խորացնում խցանումը:
Ահա, պատճառը գտնվել է՝ խցանումների մեղավորը վարորդներն են, որ «ինքնագլուխ» մտնում են խաչմերուկ ու առաջացնում են խցանում: Քաղաքը համատարած ենթարկվել է կաթվածի՝ անկազմակերպ երթեւեկության, քանդված փողոցների, անկանոն շինարարության, ապարդյունավետ կառավարման հետեւանքով, բայց մեղավորը խաչմերուկ մտնողներն են:
Առաջարկում եմ, որ ոչ միայն տուգանել, այլ պարզապես ձերբակալել բոլոր այն վարորդներին, որոնք որեւէ խաչմերուկ կմտնեն առանց կառավարության հատուկ թույլտվության: Օրինակ, կարելի է դա հատկապես ակտիվ կիրառել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ:
Ի դեպ, չեմ զարմանա նաեւ, եթե հայտարարեն, որ հետընտրական համատարած ձերբակալություններով նաեւ պայքարում են խցանումների դեմ»:

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3021:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
5720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
6920:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7119:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9319:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
7618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7118:18