«Սենատում կրած իր պարտությունը Թրամփը վերածեց հաղթանակի». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Նախագահ Թրամփի «Truth Social» սոցիալական ցանցում արված գրառման՝ տեղի ունեցած կրկնակի քվեարկության ընթացքում ԱՄՆ Սենատը փոխել է դիրքորոշումը: Սենատը հետ է կանչել իր որոշումը, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահին դուրս բերել ամերիկյան զորքերն Իրանի շրջակայքից։
Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի։
Սենատորներ Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին փոխեցին իրենց դիրքորոշումը։
Գլխավոր պատճառներից մեկն իմ կարծիքով հետևայլն է.
Միացյալ Նահանգներն այլևս չեն կարող իրենց թույլ տալ դուրս գալ Պարսից ծոցից։ Որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական հզորության հիմքերից մեկն այն է, որ աշխարհում նավթի առևտուրը կատարվում է ԱՄՆ դոլարով։ Հատկապես, երբ դրանք արվում են ոչ թե վիրտուալ դրամական միջոցներով են, այլ իրական վճարումներով:
Եթե Միացյալ Նահանգները լքեն ծոցը, դա կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում, որտեղ գտնվում են աշխարհի նավթային պաշարների զգալի մասը, նավթի առևտուրը ժամանակի ընթացքում կսկսի իրականացվել այլ արժույթներով՝ յուանով, ռուփիով, եվրոյով և այլ արժույթներով։
Տնտեսական առումով դա կարող է մեծ պրոբլեմներ հարուցել Նահանգների համար»։


«Սենատում կրած իր պարտությունը Թրամփը վերածեց հաղթանակի». Արտակ Զաքարյան (լուսանկար)
3103:12
«Ռիլզոմանիան չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում» Հակոբ Բադալյան
3702:12
«Արգելոց»-ը հեգնում է Նիկոլ Փաշինյանին, նրան իրենց մոտ կանչող ՌԴ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)
80Երեկ, 21:54
Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների հետ փակ ձևաչափով
70Երեկ, 21:36
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
64Երեկ, 20:54
«Ընդդիմության շրջանում արդեն գերակնհայտ ճեղքվածքներ կան». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
60Երեկ, 20:48
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը (տեսանյութ)
63Երեկ, 20:00
«Տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է ԵԱՏՄ-ն ներսից քանդել․ դա վտանգավոր է»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 18:00