«Ռիլզոմանիան չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում» Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշելու է: Ես «Ֆեյսբուք»-ում ներկայացրել էի, թե ինչպես է Լոռու մարզպետը այցելում խեղդված երկու քույրերի որոնողական աշխատանքների վայր՝ միկրոֆոնը շապկին փակցրած, որ սոցցանցային տեսանյութ անի համապատասխան ձայնով: Ռիլզոմանիան փաստորեն չի նահանջում անգամ ողբերգական դեպքերում:
Հիմա էլ, ներքին գործերի նախարարությունը սոցցանցում տեղեկություններ ու լուսանկարներ է հրապարակում, թե ինչպես է նախարարը պարգեւատրում խեղդված երեխաների որոնողական աշխատանքին մասնակցած փրկարարներին: Ընդ որում, լուսանկարներում այնպիսի հանդիսավորություն է, կարծես խոսքը ուրախ առիթի մասին է: Այն դեպքում, երբ ողբերգությունն է առիթը:
Ծանր աշխատանք կատարող մեր փրկարարները իհարկե պետք է խրախուսվեն, պետք է լինեն ուշադրության կենտրոնում, բայց, երբ ողբերգությունն է առիթը՝ այդ ամենը պետք է անել չափազանց զուսպ եւ զգույշ անտուրաժով, որ ոչ մի կերպ չնկատվի դրա գերատեսչական PR էլեմենտը:
Իսկ այստեղ դա ակնառու է: Ընդ որում, խոսքը բոլորովին այդ տղաների PR-ի մասին չէ բնականաբար, այլ նրանց վերադասների՝ իբրեւ խրախուսում են, գնահատում են ծանր աշխատանքը, եւ այլն: Իրականում, տեսնում են դեպքի հանրային հնչեղությունը եւ ըստ այդմ՝ գործում քարոզչական հնարամտությամբ: Իսկ դա վանող է, մեղմ ասած, շատ մեղմ ասած»:

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3021:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
5720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
6920:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7119:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9319:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
7618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7118:18