«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ համակարգի կողմից խոցված Bayraktar TB2 անօդաչուների բեկորների մեջ հայտնաբերվել էին ամերիկյան «Advent International» ընկերությունների արտադրած բաղադրիչներ։ Այս փաստը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, և Հայ դատի ամերիկյան հանձնախումբը (ANCA) ու Հայկական համագումարը պաշտոնապես պահանջել էին, որ «Advent International»-ը դադարեցնի սարքավորումների վաճառքը թուրքական ընկերությանը։
Պարզվում է՝ ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափի ID քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու համար ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի կազմում ընդգրկված ֆրանսիական IDEMIA ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հենց «Advent International»-ին։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ մի կողմից «Advent International»-ին պատկանող IDEMIA-ն ներդնում է Հայաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալների համակարգը, իսկ մյուս կողմից նույն «Advent International»-ին պատկանող ընկերությունները տեխնոլոգիապես ապահովում են թուրքական Bayraktar-ը։
Օրվա իշխանությունների՝ անարժանապատվության բոլոր ռեկորդները հատած այս հերթական խայտառակ որոշման հետևում, իրականում, շատ ավելի մեծ սպառնալիք է թաքնված՝ ՀՀ քաղաքացիների անձնական կենսաչափական տվյալների՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական, կամ ավելի ճիշտ, թշնամական տրամադրվածություն ունեցող պետություններին հասանելի դառնալու վտանգը։ Իսկ ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն այս տարվա աշնանը, վերոնշյալ կոնսորցիումը կսկսի դրանց տրամադրման գործընթացը...»:

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3021:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
5720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
6920:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7119:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9319:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
7618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7118:18