9 անդամ և ոչ մի անկախ դատավոր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, և դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ Դիմել են «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի և Հայկ Մարությանի կուսակցությունները։ Նիստը կսկսվի ժամը 11:00-ին: Զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ 3 հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:
9 հոգանոց ՍԴ կազմից 2 դատավոր՝ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Արամ Զավենիչի նախկին կուսակից Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցելու քննարկումներին: ՍԴ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, հենց այս նպատակով էլ ՍԴ-ն չբավարարեց Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բացարկի դիմումը: Գործող ՍԴ-ն ոտից գլուխ նիկոլահպատակ է, և այժմ պարզ է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը տիտանական ջանքեր գործադրում՝ ՍԴ-ն «զավթելու» համար:
Այս կազմում մեկ մարդու միայն կարելի է գրագետ իրավաբան համարել՝ Երվանդ Խունդկարյանին, որին Փաշինյանը չի նշանակել: Հավանաբար, կասկածներ են ունեցել, որ 5 ձայն չեն ունենա, և իրենց ապահովագրելու համար Սաֆարյանին էլ պահեցին, թեև նա Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով նախորդ ընտրություններին էր մասնակցել, իսկ հայցվորներից մեկը Բաբաջանյանն է, ուստի կասկածի տակ է նրա անաչառությունը»:

«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3021:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
5720:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
6920:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
7119:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
7219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
9319:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
7618:48
«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
7118:18