«Իմ նկատմամբ տեղի ունեցած խտրական վերաբերմունքը «բումերանգի օրենքով» արդարացնելը հիմնազուրկ է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը։ Արդեն երեք օր է՝ այդ հարցը լայնորեն քննարկվում է, շատ հանրային գործիչներ հրապարակավ քննադատում և գնահատական են տալիս այդ որոշմանը։ Նրանց թվում են նախկին ուսանողներ, ինձ ճանաչողներ, չճանաչողներ, Հայաստանի ու Սփյուռքի գործիչներ, նույնիսկ օտարերկրացիներ։
Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թեման լուսաբանող լրագողներին։
Նկատում եմ նաև ինձ քննադատող կարծիքներ։ Հարգում եմ նաև այդ մարդկանց մոտեցումը, թեպետ հաճախ դրանք անարդար են ու հիմնված են կեղծ «փաստերի» վրա։ Օրինակ՝ աչքիս ընկավ մի «իրավապաշտպանի» գրառում, որն իմ նկատմամբ տեղի ունեցած խտրական վերաբերմունքն արդարացնում էր «բումերանգի օրենքով»։ Ես այս մոտեցումը համարում եմ ոչ միայն անարդար, այլև հիմնազուրկ, քանի որ ո՛չ իմ դասախոսական գործունեությամբ, ո՛չ ղեկավար դիրք ունենալիս երբեք թույլ չեմ տվել խտրականություն։ Օրինակ՝ երբեք աշխատանքից չեմ ազատել կամ երբեք ցածր չեմ գնահատել քաղաքական այլ հայացքներ ունեցող անձանց։ Ոչ էլ լսարանս եմ երբևէ օգտագործել քարոզչության նպատակով։ Եթե իմ հազարավոր նախկին ուսանողներից կամ տասնյակ նախկին աշխատակիցներից որևէ մեկն ունի հակառակի մասին «վկայություն», թո՛ղ այստեղ գրի»։

«Ինչո՞ւ պետք է երեխաները տուժեն խնդիրները լուծելու ձեր անկարողության պատճառով»․ Կարեն Հեքիմյան
2921:30
«Ադրբեջանի և Թուրքիայի հետ կշարունակվի համագործակցությունը, մոտ ապագայում կտեսնենք արդյունքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4521:00
«Վստահ եմ՝ Արմենը չի հեռացել մեկընդմիշտ, կվերադառնա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5420:54
«Հանդիպման եմ հրավիրում Աննա Գրիգորյանին և Նարեկ Կարապետյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
6020:06
««Թևանյանը պահանջում է բաց դատավարություն, որ հասարակությունը տեղեկանա՝ ինչ գործեր են կարվում ժողկոնցլագերում»․ Դերենիկ Մալխասյան
6519:18
«Հարց ունեմ ՀՀ իշխանություններին՝ ինչո՞ւ չպետք է համընդհանուր սկզբունքները վերաբերեն արցախահայերին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7519:12
«ԵՄ ինտեգրումը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
6218:48
«Չե՞ք կարծում, որ Ազգային ժողովը թրոլլինգի համար լավագույն վայրը չէ»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
7718:18