«Մանդատ վերցնելը «ծեծվել-չծեծվելու» հետ կապ չունեցող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։ Առերեւույթ հնչում է դիպուկ։ Բայց, գործնականում, իսկ փողոցում «ծեծ ուտելը» տարբերվելո՞ւ է խորհրդարանում «կերածից»։ Եթե բանը քննարկում ենք «ծեծ ուտելու» տրամաբանությամբ, ընկերներ, ապա ի՞նչ տարբերություն, թե որտեղ «կերածի» մասին է խոսքը, եթե հաշիվը միեւնույն է՝ լինելու է նույնը։ Ավելին, դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք ընդդիմությունն ավելի թանկ չի վճարելու փողոցում «կերածի» դեպքում։
Եթե առհասարակ որեւէ քաղաքական ուժ «ծեծ ուտող» է՝ ունակ չէ խուսափել դրանից, խուսանավել՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով, ունակ չէ փոխել խաղի այսպես ասած սիմետրիկ տրամաբանությունն ու ծավալել ասիմետրիկ քաղաքական–հասարակական գործընթաց, ապա «ծեծն» ուտելու է, որտեղ էլ որ լինի։
Իսկ, եթե քաղաքական ուժն ունի վերը նշածս հատկանիշները, գտնում է դրանք, գտնում է դրանցով աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ձեւը, հանրային մոտիվացիաների նոր եւ առավել կայուն, անգամ ինստիտուցիոնալ միջավայրեր ու ցանցեր ձեւավորելու ձեւը, ապա՝ կամ «ծեծ չի ուտի», կամ ոչ մեկ չի էլ նկատի որեւէ «կերած ծեծ»։
Սա է խնդիրը, եւ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, թերեւս, չպետք է հայտնվեն ստերեոտիպային կամ մեդիաէպատաժային արտահայտությունների ազդեցության ներքո եւ կենտրոնանան ասիմետրիկ քաղաքական–հասարակական գործընթաց ծավալելու ռազմավարական խնդրի վրա։ Մանդատ վերցնելը «ծեծվել–չծեծվելու» հետ բացարձակապես կապ չունեցող հանգամանք է»։

«Քոչարյանասերժական կլանը պետք է օր առաջ ունեզրկվի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7417:30
«Իրական քրիստոնյան չի կարող Սաղմոս արտասանել ու հաջորդ վայրկյանին ատելության քարոզ անել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7217:18
«4-րդ Հանրապետության համար կադաստրի վկայական է խնդրելու Ադրբեջանից և Թուրքիայից»․ Ոսկան Սարգսյան
5217:12
«Որպեսզի իմանանք ՀՀ կառավարության օրակարգը, Բայրամովի թվիթերն ենք նայում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7317:00
Ընդդիմադիրները զայրացան ու լքեցին նիստերի դահլիճը (տեսանյութ)
7716:54
Եվրոհանձնաժողովը հայտնել է Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո հատկացնելու մասին
16816:51
Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացվել
16316:40
«Քո անելիքը բանակում է, ընդդիմությո՛ւն»․ Սյուզի Բադոյան
7116:18