«Նիկոլ Փաշինյանը հռչակեց անկախության կորուստը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՌՉԱԿԵՑ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ԿՈՐՈւՍՏԸ
Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները
- Մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ:
- Հանդես կգան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով։
- Պատրաստակամություն կհայտնեն՝ հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրման, նաև Ադրբեջանին հանձնելու այսպես կոչված «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:
1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր, Հայաստանը և նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարևան որևէ երկրի չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական պետության վարկաբեկման և Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն:
Այսպես կոչված նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած և ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է:
Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրությունները կեղծված են, և հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի»:

«Քո անելիքը բանակում է, ընդդիմությո՛ւն»․ Սյուզի Բադոյան
1216:18
«Սա Ադրբեջանի հրապարակային պահանջի կատարումն է»․ Արմեն Եղիազարյան
916:12
«Մի պահ գայթակղություն առաջացավ գալ, ձեզ փաթաթվել». Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
2416:06
«Այս աղետալի իրադարձություններն «օրինականացվում» են ընդդիմության մասնակցությամբ»․ Աննա Կոստանյան
3815:36
«Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, նորություն է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4915:24
«Փաշինյանը փորձում է Երրորդ Հանրապետությունից գաղափարական սահման գծել»․ Արմեն Հովասափյան
5015:18
«Նիկոլ Փաշինյանը հռչակեց անկախության կորուստը»․ Լևոն Զուրաբյան
5215:12
«Գիտեմ, որ ֆրանկոֆոն եք և փայլուն տիրապետում եք նաև անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին, բայց հարցս հայերեն էր». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5614:48