«Սա Ադրբեջանի հրապարակային պահանջի կատարումն է»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության մեջ հղում չի լինելու Հայաստանի անկախության մասին հռչակագրին։
Ուրեմն ամբիոնից կանգնում հայտարարում է, թե Հայաստանի քաղաքական օրակարգը պոտք է դուրս բերել օտարերկրյա ազդեցությունների տրամաբանությունից ու դրան զուգահեռ Ադրբեջանի պատվերով Հայաստանի Անկախության հռչակագիրը հանում է սահմանադրությունից։
Սա սովորական սահմանադրական փոփոխություն չէ։ Սա Ադրբեջանի հրապարակային պահանջի կատարումն է։
Անկախության հռչակագիրը որևէ կուսակցության ծրագիր կամ ժամանակավոր քաղաքական փաստաթուղթ չէ։ Դա Հայաստանի Հանրապետության հիմնադիր ակտն է, որով հռչակվել է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, Հայաստանը՝ ինքնիշխան պետություն, իսկ ժողովուրդը՝ պետականության և իշխանության կրող։
Անկախության հռչակագիրն այն հիմնադիր իրավաքաղաքական ակտն է, որով՝
• հռչակվել է Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը,
• Հայկական ԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն,
• Հայաստանը հռչակվել է ինքնիշխան և լիիրավ պետություն,
• ժողովուրդը ճանաչվել է որպես պետականության և իշխանության կրող,
• ամրագրվել է Հայաստանի սահմանների անձեռնմխելիության և ազգային անվտանգության ապահովման պարտականությունը,
• իրավական ու պատմական կապ է հաստատվել 1918 թվականի Հայաստանի Հանրապետության հետ։
Հղման վերացումը Հայաստանն անմիջապես չի ջնջի միջազգային քարտեզից, սակայն կսկսի պետության սահմանադրական ինքնության և հիմնադիր լեգիտիմության ապամոնտաժումը։ Դա ճանապարհ է Երրորդ Հանրապետության՝ որպես պատմաիրավական սուբյեկտի աստիճանական լուծարման ուղղությամբ։
Խաղաղությունը չի կարող կառուցվել սեփական պետության ծննդյան վկայականից հրաժարվելու գնով։ Առավել ևս՝ երբ դրա բովանդակությունը թելադրում է թշնամական պետությունը։
Որևէ իշխանություն իրավունք չունի Ադրբեջանի պահանջով վերաշարադրելու Հայաստանի պետականության ծագումնաբանությունը և կտրելու պետությունն իր իրավական ակունքներից։
Հ.Գ. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի». Գարեգին Նժդեh»։

«Քոչարյանասերժական կլանը պետք է օր առաջ ունեզրկվի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1217:30
«Իրական քրիստոնյան չի կարող Սաղմոս արտասանել ու հաջորդ վայրկյանին ատելության քարոզ անել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
2517:18
«4-րդ Հանրապետության համար կադաստրի վկայական է խնդրելու Ադրբեջանից և Թուրքիայից»․ Ոսկան Սարգսյան
2317:12
«Որպեսզի իմանանք ՀՀ կառավարության օրակարգը, Բայրամովի թվիթերն ենք նայում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4517:00
Ընդդիմադիրները զայրացան ու լքեցին նիստերի դահլիճը (տեսանյութ)
5516:54
Եվրոհանձնաժողովը հայտնել է Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո հատկացնելու մասին
10416:51
Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացվել
11016:40
«Քո անելիքը բանակում է, ընդդիմությո՛ւն»․ Սյուզի Բադոյան
5916:18