«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի, վերջին տասը տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով, հուսով եմ կլինեն անկեղծ և կտան հստակ գնահատականներ։
Ստորև ներակայցնում եմ այն հարցերը, որոնք ըստ իս կարևոր են դաշտը առավել հստակ դարձնելու համար։
1. 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական դիրքորոշումը 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքների, ինչպես նաև դրան հաջորդած դիվանագիտական զարգացումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
- Արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները կարելի է գնահատել որպես հաղթանակ։
- Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք գնահատում պատերազմի արդյունքները և դրանց քաղաքական ու դիվանագիտական հետևանքները։
2. 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացները
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական շարժումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
- Արդյո՞ք դրանք համարում եք իշխանության փոխանցում։
- Արդյո՞ք դրանք համարում եք սահմանադրական կարգի տապալում։
- Արդյո՞ք դրանք համարում եք ժողովրդական հուզումներ։
- Արդյո՞ք Դուք և Ձեր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցել եք այդ գործընթացներին։ Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։
3. TRIP նախագծի վերաբերյալ
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը TRIP նախագծի վերաբերյալ և հստակեցնել, թե ինչ եք հասկանում տվյալ նախագծի ներքո։
Մասնավորապես՝
- Այն դիտարկո՞ւմ եք որպես «Զանգեզուրի միջանցք»։
- Թե՞ այն դիտարկում եք որպես տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի զարգացման նախագիծ։
Խնդրում ենք նաև ներկայացնել նախագծի վերաբերյալ Ձեր քաղաքական ուժի հիմնական դիրքորոշումը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շահերի վրա։
4. Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականը
Խնդրում ենք ներկայացնել Ձեր քաղաքական գնահատականը Ն․Փ գործունեության և, մասնավորապես, ազգային ու պետական շահերին վերաբերող որոշումների վերաբերյալ։
Մասնավորապես՝
- Արդյո՞ք գտնում եք, որ Ն․Փ գործողություններով դավաճանել է Հայաստանի Հանրապետության շահերին։
- Թե՞ գտնում եք, որ այդ գործողություններով հետապնդվել են Հայաստանի Հանրապետության շահերը։
Խնդրում ենք հնարավորության դեպքում Ձեր պատասխանները ներկայացնել յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հստակ, ամփոփ և ձևակերպումներով»։

«Հայասատանում կա իրապես քաղաքական պատասխանատվության դիֆիցիտ». Կարապետ Պողոսյան (լուսանկար)
4703:06
«Կազմաքանդվող հասարակությունը այսօրվա ամենասուր մարտահրավերն է». Վահե Հովհաննիսյան
5402:18
«Եթե ձեր սեփական պատմությունը ձեզ դաս չի տվել, գոնե դաս քաղեք Ուկրաինայի օրինակից». Արթուր Խաչիկյան
8600:24
«Մենք շատ կցանկանայինք վերականգնել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ, բայց դրա համար նրանք պետք է քայլեր ձեռնարկեն»․ Կոս
161Երեկ, 22:24
«44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանին վիրավորում էր պատճառել «մի հատ խփնվուկ ադրբեջանցի»». Էդգար Ղազարյան
93Երեկ, 22:18
«Երբևէ Սասուն անունն այդպիսի ռուսական առոգանությամբ չէր հնչել». Անուշ Սեդրակյան
95Երեկ, 21:48
«Նիդերլանդները մտադիր չէ պաշտպանության հարցերում ապավինել ԱՄՆ-ին». Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուս
157Երեկ, 20:48
«Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի». Քրիստինե Վարդանյան
79Երեկ, 20:18