«Եկել է ժամանակը ավարտելու սոցփաթեթեի ծառայության մատուցումը․ այն կավարտվի հունվարի 1-ից»․ Արսեն Թորոսյան

«Սոցիալական փաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-13թթ․, որպես այն ժամանակ պետական համակարգում եղած շատ ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձի բարձրացումներ, թե՛ նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ նա իր առջև դրված խնդիրը կատարել է»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մեր քաղաքացիները, ովքեր ունեն հիմա սոցիալական փաթեթ, կշարունակեն տիրապետել այն գումարներին, որոնք իրենց հաշիվներին կան, որովհետև մենք ունենք մոտավորապես 13 միլիարդ դրամ կուտակված գումարներ բանկերում։ Իհարկե, կառավարությունը նաև հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ծրագիրը կավարտվի հունվարի 1-ից։

«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
6717:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
8816:12
«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան
8015:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են հրավառությունները
14015:07
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
9114:18
«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան
9413:54
«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան
9013:48
Օդեսայի երկրամասում ավելի քան 40 հազար մարդ հոսանքազրկված է ՌԴ-ի ԶՈւ-ի՝ էլեկտրակայանին հասցված հարվածից հետո
15513:24