Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։ Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ժամանակ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ Բ․-ն վիճաբանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
10409:49
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
178Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
24213.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
28613.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
53713.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
53313.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
23013.11.2026, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
68513.11.2026, 11:25