Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, նախարարները ե՞րբ են հասարակական տրանսպորտ նստելու, որ պատկերացնեն հասարակ ժողովրդի հալը». Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, նախարարները ե՞րբ են հասարակական տրանսպորտ նստելու, որ պատկերացնեն հասարակ ժողովրդի հալը». Ոսկան Սարգսյան
34
Այսօր, 11:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում հասարակական տրանսպորտը վատ է աշխատում, սակայն առավել վատ է աշխատում կիրակի օրերը։Կանգառներում երկար ժամանակ սպասում ես քեզ հարկավոր տրանսպորտային միջոցին, սակայն այն չկա ու չկա։ Շատ ավտոկանգառներում տրանսպորտային միջոցների երթուղու, դրանց ժամանման մասին էլեկտրոնային ցուցանակներ չկան տեղադրված, իսկ եղածներն էլ հաճախ խափանվում են։ Հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանը և նրա հետ միասին միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստացող, ակտիվ աշխատանքի իմիտացիա անող Տիգրան Ավինյանը, նախարարները երբ են հասարակական տրանսպորտ նստելու, որ պատկերացնեն հասարակ ժողովրդի հալը։ Այն ժողովրդի, որի անունը իրենք միշտ շահարկում են»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան