Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Ելույթ եմ ունենում Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին»։
«Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն»,- իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելելո, որ այս հարցի պատասխանը գտել է «Անդամալույծի բժշկումն» առակում:
«Մենք հասկացել ենք, որ պետք է վեր կենանք և քայլենք, որովհետև նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր․․․»,- հավելել է Փաշինյանը։
Նա նաև մեջբերել է Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը, ըստ որի՝ «ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի», որտեղ գործը քայլելն ու ճանապարհից հետ չկանգնելն է։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության համաձայն՝ հուսահատությունը մեղք է... Հուսահատությունը մեղք է, և հետևաբար կարելի է վեր կենալ և քայլել միայն այդ մեղքի գայթակղությանը չտրվելով, որովհետև եթե հավատում ես Հիսուս Քրիստոսին, պետք է քայլես... Հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել»,-ասել է նա։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24