Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան

«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
23
Այսօր, 15:48

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ
Նախորդ տարի դիմել էի Երևանի քաղաքապետարան՝ հայտնելով, որ Լենինգրադյանի (Քըրք Քըրքորյան) փողոցի նորակառույցները փողոցին կապող միակ ճանապարհը՝ Մեծարենցը, չունի մայթ այն դեպքում, երբ որևէ այլ ճանապարհով անհնար է հասնել Քըրք Քըրքորյան։
Քաղաքապետանը պատասխանել էր, որ 2025թ չի կարող, բայց 2026թ-ին կկազմակերպի մայթ Մեծարենց փողոցում։
2026 թվականը մոտենում է ավարտին, բայց ահա որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում, փոխարենը այդ նույն հատվածում նախատեսվում է ևս 5 բարձրահարկ շենք կառուցել։
Տեսնես՝ ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա.
Տարբերակ Ա՝ Ռոբերտ Քոչարյանը,
Տարբերակ Բ՝ Սամվել Կարապետյանը,
Տարբերակ Գ՝ Գագիկ Ծառուկյանը,
Տարբերակ Դ՝ Տիգրան Ավինյանը»։

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան