«Անկարայի գործնական քայլերն ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին հայտարարությունները»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աչքովս ընկավ Politico-ի նյութը, որի տվյալներով՝ Ֆրանսիան չի համաձայնել ՆԱՏՕ-ի շրջանակներում Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատմանը՝ որպես հիմնական պատճառ նշելով Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու ազատազրկման հարցը։ Ի պատասխան՝ Թուրքիան, աջակցելով Բաքվին, արգելափակել է Հայաստանի հետ համանման ծրագիրը։
Այս հետաքրքիր դրվագը ևս մեկ անգամ խոսում է մի կարևոր իրողության մասին՝ Անկարան շարունակում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները դիտարկել փոխկապակցված տրամաբանությամբ՝ Բաքվի նկատմամբ կիրառվող տարբեր բնույթի սահմանափակումներին պատասխանելով Հայաստանի ուղղությամբ հակաքայլերով։
Այսինքն՝ նույնիսկ այն հարթակում, որտեղ Հայաստանը փորձում է զարգացնել սեփական հարաբերությունները՝ տվյալ դեպքում ՆԱՏՕ-ի հետ, Թուրքիան օգտագործում է դաշինքի ներսում ունեցած իր հնարավորությունները՝ Հայաստանի համար խոչընդոտներ ստեղծելով և այդ հարաբերությունները փաստացի ծառայեցնելով Ադրբեջանի շահերին։
Սա հատկապես ուշագրավ է հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մասին շարունակվող հայտարարությունների ֆոնին։ Մի կողմից Անկարան խոսում է Երևանի հետ «հարաբերությունների կարգավորման», «սահմանների բացման» և «տարածաշրջանային խաղաղության» մասին, մյուս կողմից՝ միջազգային կառույցներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը դարձնում է սակարկության առարկա։
Անկարայի գործնական քայլերը շատ ավելի խոսուն են, քան հայ-թուրքական «կարգավորման» մասին երկկողմանի հնչեցված տասնյակ հայտարարությունները...»։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24