«Երկրում «խաղաղություն» է, ով ուզում մտնում-կրակում է»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրում «Խաղաղություն» է, ով ուզում մտնում-կրակում է․
Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը բերում են՝ ուժով, արժանապատվությամբ, բանակով, անվտանգային համակարգերով, պատերազմի պատրաստ լինելով, ներազգային սիրով, հայրենիքի վրա դողալով, պետությունը հզորացնելով։ Խաղաղությունը բերում ու պահպանում են լրջանալով, երկիրն ամրացնելով, պատասխանատու լինելով։ Եւ ոչ՝ լռելով, թշնամու առաջ դռները բացելով, կրակոցին չպատասխանելով, թշնամու ներխուժումը չկասեցնելով։ Ի վերջո՝ խաղաղությունը բերում են պետությունը պահելով, երկրի անվտանգային համակարգերը հզորացնելով, թշնամու ներխուժումները բացառելով։ Հիմա ի՞նչ եք կարծում, Սյունիքը ապա՞հով է, Տիգրանաշենը ապա՞հով է, Ջերմուկը ապա՞հով է, Տավուշը ո՞նց է, Երևանը ապա՞հով է, իսկ Սևա՞նը․․․ Թշնամու զինվորը մտել է երկրի սուվերեն տարածք, 240կմ եկել ու նստել է, սրանք ասում են՝ ձայն չհանեք, խաղաղություն է։ Թշնամու կոնկրետ զինվորը Սյունիքում, Շաքիիում գալիս մտնում է ՀՀ քաղաքացու տուն, կրակում է մորը երեխեքը վախեցած են, գյուղը՝ լարված, անհանգիստ, սրանք ասում են՝ սուս մնացեք, խաղաղություն է։ Էս ամբողջ անատամ կեցվածքը մեկ բանի մասին է՝ երկիրը կամաց-սահուն հանձնելու։ Սրանց բերած «խաղաղությունը» լինում է սկզբում թշնամու առաջ, ապա՝ մեռլատանը, հետո՝ գերեզմանոցում․․․ Սրանց «խաղաղությունը» թշնամու առաջ կզած, վիզը ծուռ, անարժան, «գյուղացի Համբոյի» «խաղաղություն» է։
Ու, տխուրն այն է, որ հիմա ոչ ոք չի երգում՝ «հի՞մի էլ լռենք եղբայրք»-ը։ Մոռա՞ցել են, ոգին ու բառերը էս կարգի երգերը այլևս արդիա՞կան չեն։ Իսկ ամո՞թը․․․»։

«Իրականում Փաշինյանը ոչ ցանկություն ունի, ոչ էլ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների»․ Դավիթ Մանուկյան
3916:06
«Վստա՞հ եք, որ Սահմանադրություն փոխելու «Ալիևի պահանջը» Նիկոլի խնդրանքով չի հայտնվել»․ Կարեն Վրթանեսյան
5315:12
«Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն»․ Խոսրով Հարությունյան
6014:42
«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան
9813:06
«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
13712:06
«Սա մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է»․ «Ապրելու երկիր»
13612:00
«Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ»․ Նարեկ Մանթաշյան
13611:42
«Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն»․ Շիրազ Խաչատրյան
13311:24