Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ուժայինների «լակատորներն» արդյունավետ աշխատում են միայն ընդդիմադիրներ որսալու համար»․ Դերենիկ Մալխասյան

«Ուժայինների «լակատորներն» արդյունավետ աշխատում են միայն ընդդիմադիրներ որսալու համար»․ Դերենիկ Մալխասյան
46
Այսօր, 17:48

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմադիր լիներ՝ կբռնեին…
Արդեն խոսվում է Հայաստանի տարածքում 2-րդ ադրբեջանցուն բռնելու մասին։ Այդ մասին հրապարակում է արել լրագրող Լիա Սարգսյանը։ Սա պարզապես խայտառակություն չէ, սա խոսում է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգի խորքային ճգնաժամի մասին։ Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակայության տակ գտնվող ԱԱԾ-ն չի կարողացել կանխել Շաքիի ողբերգությունը, երբ Հայաստան եկած զինված ադրբեջանցին ներխուժել է հայկական ընտանիք։ Հիմա խոսվում է 2-րդ ադրբեջանցու մասին, իսկ միգուցե կա նաև 3-րդ, 4-րդ զինված ադրբեջանցի՞ն։
Լավ ենք հիշում, թե մինչև ատամները ԱԱԾ-ականները ինչպես էին ներխուժել «Մայր Հայաստանի» գրասենյակ ու Անդրանիկ Թևանյանի բնակարան, ինչ «տիտանական միտք» են գործադրել գործ կարելու համար, ինչ «հերոսությամբ» էին ձերբակալում Քննչական կոմիտեի դարպասների դիմաց կանգնած Թևանյանին, ինչ անձնազոհությամբ էին գետնին տապալում 70-ամյա Գագիկ Ծառուկյանին։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ հսկայական ռեսուրս ու մարդաուժ են ծախսել ընդդիմադիրներին հետևելու ու գաղտնալսելու համար։ Այսինքն՝ ուժայինների «լակատորները» արդյունավետ աշխատում են ընդդիմադիրներ որսալու ու չեզոքացնելու առումով։ Այ որ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի ասկյարը կամ ասկյարները ընդդիմադիր լինեին ու սպառնային Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ 2 րոպեում կչեզոքացվեին։
Իշխանությունը վաղուց սպառել է վստահության ռեսուրսը։ Սպառումը սկսվեց 44-օրյա պատերազմի օրերին, երբ 44 օր հասարակությանը կերակրում էին ստով ու կեղծիքով։ Քաղաքացիներն հիմա ավելի շատ հավատում են լրագրողների ու քաղաքացիների տեղեկություններին, քան արծրունացած իշխանական համակարգին, որը հիմնականում զբաղված է մանիպուլյացիաներով։ Իսկ Հայաստանի քաղաքացին գրեթե անպաշտպան է մնացել ներքին ու արտաքին վտանգների առջև»։