Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ « Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն
Հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.15-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել հրազենային վնասվածք ստացած՝ Այնթապ գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդու։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, Այնթապ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտ 54-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Նոր Կյուրին գյուղի 49-ամյա բնակչի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։
Հետագայում 54-ամյա տղամարդը գնացել է Նոր Կյուրին՝ շարունակելու վիճաբանությունը, որի ընթացքում էլ 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան։
49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին․․․ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ապօրինի պահվող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ»։

«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
3515:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
6515:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
6814:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
6714:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
8213:42
ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8500 չվերթ
15412:43
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
17012:00
«Մեկնում ենք հարավ-արևելյան Ասիա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11311:12