«էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Ես սարսափով եմ մտածում այն մասին, որ ձմեռ է գալիս՝ մառախուղ է և այլն, հանկարծ մեր մի զինվոր շփոթվի ու հայտնվի Ադրբեջանում, այդ զինվորին դարձնելու են Բեն Լադեն։ Պետք է պահել օբյեկտիվությունը»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի՝ Շաքի ներթափանցման դեպքին և դրա վերաբերյալ իր հայտարարություններին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հակադարձեց՝ նշելով․ «Մոլորված զինվորը 50 կմ չի խորանում, չի գնում հայ ընտանիքի տուն, զենք պահում երեխեքի վրա, զենքով կրակում նրանց մոր ոտքին․․․ Մի՛ մոլորեցրեք մեզ, մեր ժողովուրդը ազնիվ է, միամիտ է, բայց հիմար չէ, գիտակից է։ Ակնհայտ է, որ նա մոլորյալ չէ, դուք զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ»։
«Ես էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ, եթե, Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և էս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ»,- հունից դուրս գալով՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին համարելով սադրիչներ։

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
18802:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
10901:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
12900:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
13300:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
117Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
231Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
109Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
129Երեկ, 22:18