Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան

«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
63
Այսօր, 09:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցող Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Եթե թուրքերը ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևէ բան չենք հասցնի»։ Դուք չեք էլ ուզում հզորանալ, կրճատել եք պարտադիր զինծառայության ժամկետը, դրանով կրճատել եք բանակի թվաքանակը, նվազեցրել եք ՊՆ-ի այս տարվա բյուջեն, հանրության զգոնությունը բթացնում եք կեղծ, չեղած խաղաղությամբ, հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից աստիճանաբար հանում եք «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան, պետբյուջեի մեծ փողերը մսխում եք Սնուփ Դոգի, Ջենիֆեր Լոպեսի համերգներ կազմակերպելով, զանազան ֆեստիվառներով,․ «Վարչաբենդով», Սևանա լճի շուրջ Նիկոլ Փաշինյանի ընկերախմբի հեծանվավազքերով, «Վարչապետի գավաթ» մրցումներով և այլնով։ Ցանկացած այլ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար նման բան ասեր, նրան իսկույն պաշտոնից կհեռացնեին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան