Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացած անձինք արցախցիներից գումար են հափշտակել

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս-ից, Բելա Խ-ից, Ռիտտա Զ-ից, Անյուտա Ղ-ից, Մարիամ Խ-ից, Անուշ Մ-ից, Լիլյա Մ-ից, Արգամ Հ-ից, Նարինե Ա-ից, Էլլա Գ-ից, Սիլվա Մ-ից, Մուրադ Ս-ից, Մարինա Խ-ից, և Արմեն Խ-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ-ի, Իննա Գ-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել։ Որպեսզի լուծեն այդ հարցը, նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ են տիրացել նշված գումարներին: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Зеленский сообщил о повреждении энергообъектов в четырех областях Украины
17117:37
В Ормузском проливе два танкера подорвались на минах
23909:49
Бывший советник экс-премьера Украины пострадал при взрыве машины в Москве (видео)
61813.11.2026, 13:49
Украина атаковала Волгоградский НПЗ, на предприятии пожар, есть погибшие (видео)
61413.11.2026, 12:19
В Пакистане при падении микроавтобуса в реку погибли 11 человек
80913.11.2026, 11:25
КСИР заявил, что нанес удар по американскому радару в Бахрейне
74513.11.2026, 11:01
В Париже неизвестные с оружием ограбили алмазный бутик на 1 млн евро
51512.11.2026, 23:31
Мужчина, который открыл огонь по людям в Вашингтоне, скончался
52712.11.2026, 22:00