Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացած անձինք արցախցիներից գումար են հափշտակել

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս-ից, Բելա Խ-ից, Ռիտտա Զ-ից, Անյուտա Ղ-ից, Մարիամ Խ-ից, Անուշ Մ-ից, Լիլյա Մ-ից, Արգամ Հ-ից, Նարինե Ա-ից, Էլլա Գ-ից, Սիլվա Մ-ից, Մուրադ Ս-ից, Մարինա Խ-ից, և Արմեն Խ-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ-ի, Իննա Գ-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել։ Որպեսզի լուծեն այդ հարցը, նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ տիրացել են նշված գումարներին: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ (լուսանկար, տեսանյութ)
5223:12
Ադրբեջանում զինամթերքի պայթյունի հետևանքով կա զոհ ու վիրավոր
10418:48
Վթար՝ Պռոշյան բնակավայրի տարածքում. 18-ամյա աղջիկը մահացել է
13918:36
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին հասցված լրջագույն վնասի մասին
16817:37
Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ
14014:30
Ինդոնեզիայի շրջաններից մեկում հզոր փոթորիկ և տորնադո է տեղի ունեցել (տեսանյութ)
12712:24
Վայոց Ձորում հիվանդի հարազատը վիճաբանել է 2 բժշկի հետ, բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
13110:48
Հորմուզի նեղուցում երկու լցանավ է բախվել ականների և հրդեհվել
23809:49