«Սա Արցախն է՝ լեռների և ազատության երկիրը». լատվիացի բլոգերն այցելել է Արցախ

Լատվիացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին լրագրողների խմբի հետ 3 օրով այցելել է Արցախ: Eunetwork–ի իր բլոգում նա պատմել է Արցախ կատարած ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին:
«3 օրով լրագրողների խմբի հետ այցելեցի ինձ համար անծանոթ մի երկիր՝ Արցախ, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ: Մեր ուղևորությունն սկսվեց Երևանից: Միկրոավտոբուսի վարորդը փորձառու էր, նա մեզ հաջող տեղ հասցրեց լեռների միջով: Դա իրապես արկածներով լի ճանապարհորդություն էր»,- Արցախի մասին իր հոդվածի առաջին մասն այսպես է սկսում բլոգերը:

Բլոգերը պատմել է նաև Երևանի մասին՝ նշելով, որ այն ջերմ քաղաք է, առավել ջերմ, քան Ռիգան է կամ Բալթյան այլ քաղաք:
«Ես պատրաստվում էի ձմռանը, փետրվարն է, սակայն նույնիսկ մեկ շապիկն ու բաճկոնը բավարար էին: Քաղաքում ջերմ եղանակ էր, և ես կարողացա տեսնել բազմաթիվ ճարտարապետական շենքեր քաղաքի փողոցներում»,- կիսվում է բլոգերը:
Ալեքսեյը գրում է, որ դեպի Արցախ միակ բաց ճանապարհն անցնում է Արարատ բիբլիական լեռով, որը մնում է աջ կողմում: «Արարատը սուրբ լեռ է համարվում: Ըստ հնագույն լեգենդի՝ այնտեղ է իջևանել Նոյյան տապանը»,- նշում է բլոգերը:

Բլոգերը պատմում է, որ արագորեն անցնելով Հայաստանի տարածքը՝ նրանք մտել են Արցախ: «Արցախը գտնվում է լեռներում: Այն կոչվում է «Լեռնային», քանի որ լեռնային բարձունքի վրա է, ամպերից էլ վեր: Պատկերացնո՞ւմ եք»,- կիսվում է Ալեքսեյը:

Նրան զարմացրել են լեռների բարձրությունը, վեհությունը:
Ալեքսեյը նկատում է, որ այս երկրի համար պատմական մարտեր են մղվել:

«Շատերն են զոհվել՝ պաշտպանելով իրենց գյուղերն, ընտանիքները ու հողը։ Որոշ տեղերում մինչ օրս հրաձգություն է ընթանում»,- գրում է լատվիացի բլոգերը՝ հավելելով, որ այստեղ զինվորների նվիրված բազմաթիվ հուշարձաններ կան:

Բլոգերը պատմում է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, հատկապես՝ երեկոյան Ստեփանակերտի գեղեցկության մասին, որն իր հյուրընկալ դռներն էր բացել իրենց առջև:

«Քաղաքը պատերազմից հետո շատ արագ վերականգնվել է: Այնպիսի տպավորություն է՝ կարծես երկնքում ես: Թե ինչու, ասեմ, մենք այստեղ մի բացառիկ երևույթի ականտես եղանք. մշուշն ամպերի հետ ծածկել էր փողոցները: Տեղի բնակիչները սովոր են դրան, դա հեքիաթի էր նման»,- գրում է բլոգերը:

«Սա Արցախն է՝ լեռների և ազատության երկիրը»,- եզրափակում է լատվիացի բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին՝ ակնկալելով ներկայացնել Արցախ կատարած ուղևորության մասին իր պատմության շարունակությունը:

«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
10303:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
129Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
127Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
141Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
149Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
136Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
161Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
124Երեկ, 15:06