Լուսանկարներ՝ Դադիվանքի հրդեհից, որի հետևանքով մանկահասակ երեխաներ էին մահացել
1126 Շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ., 12:15 Օրեր առաջ հայտնել էինք Արցախի Դադիվանք գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Տանը բռնկված հրդեհի պատճառով մանկահասակ երկու երեխա էր մահացել: Արցախի ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել հրդեհի վայրից՝ նշելով, որ հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար պատկան մարմինների կողմից իրականցվում է հետաքննություն: Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին՝ ժամը 10.23-ին ԱԻ ՃԿԿ Շահումյանի շրջանի ԱԻ բաժնից ահազանգ էր ստացվել Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում բռնկված հրդեհի մասին: Ժամը 10.23-ին Շահումյանի ՀՓՄ-ից դեպքի վայր էր մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման նպատակով Մարտակերտի ՀՓՄ-ին կից Չափարի հրշեջ-փրկարար ջոկից օգնության էին մեկնել ևս 2 մարտական հաշվարկներ: Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը՝ (մոտակա հրշեջ ջոկը գտնվում էր դեպքի վայրից ավելի քան 25 կմ հեռավորության վրա) տունը լրիվությամբ այրվել էր: Հրդեհի ժամանակ տանը գտնվել էր մանկահասակ 4 երեխա, որոնցից երկուսին՝ 2017թ. ծնված Արինա և Ալինա Աստվածատրյաններին, դժբախտաբար, չէր հաջողվել փրկել: |
Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
21811:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
13110:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
15008:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
176Երեկ, 17:18Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում (լուսանկար)
416Երեկ, 12:18Արարատում հայրը հայտնաբերել է 25-ամյա որդու մարմինը
205Երեկ, 10:48Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ (լուսանկար)
30604.05.2024, 18:24Գյումրիում հրդեհից հետո հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների մարմինները
29304.05.2024, 10:30