«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»․ Միրզոյանը՝ Հունգարիայում
![]() 192 Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 16:24 Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք անկեղծորեն, կառուցողաբար և բարի կամքով ենք ներգրավված բանակցություններում և վստահ ենք, որ վերջնական խաղաղության հաստատումն իսկապես բխում է Հայաստանի և Ադրբեջանի շահերից։ Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով։ Դուք, ինչպես նկատեցի, գուցե՝ կատակով, գուցե՝ հեգնանքով «պինգ պոնգի» դիվանագիտություն անվանեցիք մեր հանդիպումները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց, այնուամենայնիվ, այդ նույն «պինգ պոնգի» դիվանագիտության շրջանակում մեզ հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ և նաև գիտեք, որ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ։ Ըստ էության, սկսվել է սահմանազատման գործընթացը, մեր երկու երկրների ղեկավարներն են հանդիպումներ ունեցել և կրկին համաձայնության եկել առանցքային մի քանի հարցերի շուրջ։ Այդ հարցերից ամենակարևորը, նշեմ, այն է, որ երկու երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
