ԵԿՄ շենքից Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով տեղափոխվել են «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ
313 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 15:25 ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։ Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են։ Աղբյուրը` Էդգար Ջանոյան (Ֆեյսբուք) |
Եվրոպական 11 երկրների 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
2218:48«Հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը». ՀԱՍԵ Արցախի թեմ
3718:36«Մամուլի ասուլիսի հետնապատկերում արդեն Արագածն է». Գարեգին Պետրոսյան
5817:54«Պատերազմն ինքն արդեն երևի պայմանավորվել է»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
9316:30«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը՝ ուղիղ միացմամբ (լուսանկար, տեսանյութ)
11316:18«Երեք կնիկս էլ ստեղ են». երթի մասնակից
12016:00«Ինչո՞ւ եք ուզում, որ ես էդ անիմաստ բաներին պատասխանեմ». Բագրատ Սրբազան
9715:54«Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է». Բագրատ Սրբազան
11713:54