«Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր հոգևոր առաջնորդությունը ձախողել են»․ Փաշինյան
![]() 225 Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 15:30 «Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում, եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե՝ ոչ, ինքը պետք է պատասխանի այդ հարցին»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա Հայ առաքելական եկեղեցի-իշխանություն հակամարտություն։ «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ քաղաքական հայտի ներկայացումը նշանակում է, որ նրանք խոստովանում են՝ հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը: Այսօր կան Հայաստանում հոգևորականներ, ովքեր իրոք հոգևոր առաջնորդություն են իրականացնում. ո՞րն է հոգևոր առաջնորդությունը՝ մարդկանց օգնելն է, աջակցելը, պայմանական ասած՝ Աստծո հետ հարաբերություններում, որ մարդը ինքն իր հետ ներդաշնակ լինի: Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր հոգևոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են»,- ասաց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
