«Ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով թուղթ չեմ ստորագրի․ հիմա կարևոր բան է փոխվել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 326 Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 17:06 Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ 2021 թվականին հայտարարել էր, թե «ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի սահմանակից գյուղերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ կստորագրեմ»։ «Ի՞նչ եմ ես հայտարարել, բառացի մեջբերեմ՝ լուրեր են տարածվում, որ իբր նոյեմբերի 9-ի երեկոյան այդ թուղթը ստորագրելիս ես մղվել եմ, որ ստորագրեմ այդ տխրահռչակ թուղթը, այսպես ասած, Բարխուդարլու, Խրեմլու և այլն, այդ բոլոր փաթեթները միասին վերցրած, և Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել և թույլ չի տվել, որ այդ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ։ Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է, մարդիկ կան ներկա, 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել։ Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրի, և միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն է, ուրիշ մասեր էլ դուրս են եկել։ Ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, ինչ ուզում է լինի, այդ վերսիայով այդ թուղթը չեմ ստորագրի։ Սա իմ հայտարարությունն է եղել, այն, ինչ այստեղ նկարագրված է, 100 տոկոս ճշմարտություն է, ես այս հայտարարությամբ նկարագրել եմ, բացել եմ նոյեմբերի լույս 10-ի գիշերն իմ աշխատասենյակում տեղի ունեցած իրադարձությունները։ Բայց այստեղից տրամաբանորեն բխում է հաջորդ հարցը՝ եթե այն ժամանակ չէիր ստորագրի, հիմա ինչո՞ւ, ի՞նչն է փոխվել։ Փոխվել է շատ կարևոր բան, էական բան, սահմանային սյուները, Ալմաթիի հռչակագիրը՝ որպես սահմանազատման բազային սկզբունք, հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված փաստաթուղթը և սահմանազատման գործընթացը։ Շատ էական բան է փոխվել։ Եվ ես զարմանում եմ, որ նույնիսկ այս թեման շահարկվում է»,- ասաց Փաշինյանը և հավելեց․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեմ ստորագրել, որովհետև այն ժամանակվա ստորագրության դիմաց դելիմիտացված պետական սահման չէինք ստանալու, սահմանային սյուներ չէինք ստանալու, անվտանգության երաշխիք չէինք ստանալու։ Իսկ այստեղ ստացանք, սա էական, շրջադարձային ու առանցքային տարբերություն է»,-ասաց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
