«Մոսկվան կարող է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին, եթե․․․»․ Զախարովա
![]() 816 Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 17:00 Ռուսաստանն իրավունք ունի հարվածել Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս գտնվող բրիտանական ռազմական օբյեկտներին, եթե իրականացվեն Լոնդոնի սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե նման սցենար իրականացվի, ապա մեր երկիրն իրեն իրավունք կվերապահի համապատասխան կերպով պատասխանել, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է Զախարովան։ Այսպես նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի խոսքերն այն մասին, որ Լոնդոնն օրինական է համարում այն, որ Կիևը կարող է բրիտանական սպառազինությունն օգտագործել՝ ռուսական տարածքին հարվածելու համար։ Այս հայտարարությունը Զախարովան անվանել է «բացարձակ խելահեղություն»։ |

«Դա թյուրիմացություն է»․ Քոլեջի պարզաբանումը՝ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ
1419:18
«Արմավիրում ուսանողներին հորդորել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին»․ Արման Թաթոյանը ձայնագրություններ հրապարակեց (տեսանյութ)
8218:42
«Ակնաղբյուրի դպրոցը փորձում են օպտիմալացման քողի տակ փակել»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
10418:18
«Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան են»․ Ստեփան Դանիելյան
11517:54
«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով
10917:48
«Ցանկացած գլոբալ պայմանավորվածություն ազդում է նաև Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության վրա»․ Արմեն Հովասափյան
9817:12
«Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին «կզած» է պահում»․ Րաֆֆի Ասլանյան
14716:36
«Արտաքին միջամտություն կա և այդ աջակցությունը բացառապես ՔՊ-ի մասով է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
12416:00
