Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Որ ոստիկաններով շրջապատված եք եղել, դիմակավորված եկել, ձեզ ծեծե՞լ են»․ լրագրողը՝ Փաշինյանին

«Որ ոստիկաններով շրջապատված եք եղել, դիմակավորված եկել, ձեզ ծեծե՞լ են»․ լրագրողը՝ Փաշինյանին
232
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 15:24

«Եղել են դեպքեր, երբ իմ նկատմամբ խմբային հարձակումներ են եղել, էդ քանի՞ հոգի են խոշտանգվել»,- անդրադառնալով լրագրողի՝ իրավապահների կողմից որոշ դեպքերում խոշտանգումների մասին հարցին, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Հակադարձելով՝ լրագրողը կրկին հարց տվեց․ «Որ ոստիկաններով շրջապատված եք եղել, դիմակավորված անձինք ձեզ ծեծե՞լ են»։
«Ամեն առանձին դեպք պետք է արժանանա առանձին գնահատականի։ Ես խոսում եմ մեր մոտեցման մասին, և մեր մոտեցումն այն է, որ մարդկանց խոշտանգելը մեր նպատակադրումը չէ»,- պատասխանեց Փաշինյանը։